Սուրեն Պապիկյանը տեսազրույց է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Արտաքին Քաղաքական
Երեկ տեսազրույց եմ ունեցել ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ և քննարկել հետագա համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Covid-19-ի ընթացքում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնությունը մեծ է, և վստահաբար կարող եմ ասել, որ այս փուլում բարեկամական երկրների աջակցությունը օգնում է հաղթահարել ճգնաժամը: Շնորհակալություն եմ հայտնում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, համայնքներում տեխնիկայի և կոմունալ հարմարությունների ապահովման և այն համալիր աջակցության համար, որ ԱՄՆ-ն ՄԶԳ-ի միջոցով ցուցաբերվել է մեր գերատեսչության տիրույթում գտնվող ոլորտներին և ուղղություններին, այդ թվում` հանքարդյունաբերությանը և էներգետիկ բնագավառին»,- գրել է նախարարը:
<


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)