Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին 

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեն արձագանքել է ԵԽ պատգամավորների հայտարարությանը

Արտաքին Քաղաքական

 Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամները հայտարարություն են տարածել Եվրոպական խորհրդարանի երեք պատգամավորների կողմից արված հայտարարության վերաբերյալ: Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Մենք` Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի ներքոստորագրյալ անդամներս, մեր խորին հիասթափությունն ենք հայտնում Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորների` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տրայան Բեսեսկուի եւ Ադրբեջանի հարցերով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոյի կողմից արված ապակառուցողական եւ կողմնակալ դիրքորոշման, ինչպես նաեւ իրենց վնասակար եւ ապակողմնորոշիչ հայտարարության կապակցությամբ, որն, անկասկած, բացասական ազդեցություն է ունենալու մեր փոխգործակցության վրա:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեին միշտ վերաբերել ենք որպես արժեքավոր հարթակ, որտեղ իրական գործընկերները քննարկում են միմյանց մտահոգող բոլոր հարցերը»։

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ  Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների իրավական հիմք հանդիսացող Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 365 հոդվածի համաձայն` ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն «...պետք է հանդիսանա հանդիպումների և կարծիքներ փոխանակելու հարթակ»:

«Խորհրդարանական երկկողմ հանձնաժողովները հակամարտությունների լուծման հարթակ կամ միջնորդության ձեւաչափ չեն և կոչված են զարգացնելու փոխշահավետ և արդյունավետ խորհրդարանական գործընկերություն եւ համագործակցություն երկկողմ ձևաչափով` մի կողմից Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ, մյուս կողմից` Եվրոպական միության եւ Ադրբեջանի միջեւ, ընդ որում` առանց մեկը մյուսի հաշվին իրականացնելու:

Վերոնշյալ հեղինակների կողմից հրապարակված այս հայտարարությունը խիստ մտահոգություններ է առաջացնում հեղինակների վստահելիության, ազնվության եւ կոմպետենտության առնչությամբ:

Նրանք նախընտրեցին անտեսել համագործակցության եւ քննարկումների այս կարեւոր հարթակը եւ, անելով այս հակասական հայտարարությունը, չարաշահեցին համանախագահի եւ զեկուցողների իրենց պաշտոնական դիրքը:

Մի կողմից հայտարարությունը վերահաստատում է «անսասան աջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ նրանց կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքներին», իսկ մյուս կողմից` ամոթալի կերպով խեղաթյուրում հիմնարար սկզբունքների բուն էությունը:

Հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի տարածքի առնչությամբ երկու անգամ օգտագործվում են «գրավյալ» եւ «օկուպացիա» տերմինները: Սակայն հեղինակները պետք է իմանային, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղը կամ որեւէ այլ տարածք չեն համարում «գրավյալ տարածք»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաեւ համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը չի սահմանվում որպես «գրավյալ»,- ասված է հայտարարարության մեջ։

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայտարարության մեջ նշված է, որ Լեռնային Ղարաբաղն «օկուպացված» անվանելը որեւէ կերպ չի համապատասխանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ դա չի հանդիսանում Եվրոպական խորհրդարանի, Եվրամիության եւ համաեվրոպական կառույցների դիրքորոշումը:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ հայտարարության վերջին նախադասությունը ներառում է բացառապես Ադրբեջանի կողմից քարոզվող դիրքորոշումը, որը սիրում է կրկնել, որ հակամարտության կարգավորումը պետք է լինի «Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Այս նախադասությունն ինքնին հակասում է մոտ երեք տասնամյակ տեւող խաղաղ գործընթացի տրամաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված 2009 թվականի հիմնարար սկզբունքները եւ տարրերը չեն կանխորոշում բանակցությունների արդյունքները (մի բան, որ հստակորեն ակնարկվում է հայտարարության մեջ):

Ընդհակառակը, հեղինակների կողմից հղում արված հիմնարար սկզբունքների համաձայն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամաարտահայտության միջոցով:

Այս ֆոնին համանախագահներին եւ հիմնարար սկզբունքների նկատմամբ արտահայտված «անսասան աջակցությունը» բացարձակապես անապացույց է եւ ինքն իրեն հակասող:

Մենք նաեւ հաշվի ենք առել տիկին Կալյուրանդի կողմից ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմին հաջորդիվ տրված բացատրությունը, համաձայն որի հայտարարության մեջ արված «հակամարտության խաղաղ կարգավորումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում» նախադասությունը «չի վերաբերում Ադրբեջանի ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմաններին, այլ` Ադրբեջանի ցանկացած ապագա այն սահմաններին, որոնք կարող են միջազգայնորեն ճանաչվել համաձայնության հասնելուց հետո։

Ակնհայտ է, որ հայտարարության վերաբերյալ տրված վերոնշյալ բացատրության բովանդակությունը հստակորեն մատնացույց է անում, որ հայտարարության հեղինակներն ի վիճակի չեն ներկայացնել կոմպետենտ մեկնաբանություններ խաղաղ կարգավորման այս բարդ գործընթացի եւ դրա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

Հայտարարությունն առավել քան անընդունելի է դարձնում նաեւ այն հանգամանքը, որ այն արվել է վերջերս Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի կողմից հնչող նոր ռազմատենչ հայտարարությունների պայմաններում, որոնք սպառնում են սանձազերծել նոր պատերազմ: Կարեւոր է նշել, որ նման հայտարարությունները կարող են օգտագործվել Ադրբեջանի ավտորիտար եւ ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես թույլտվություն եւ առիթ Արցախի ժողովրդի դեմ ուժ կիրառելու եւ ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Բոլոր նրանք, ովքեր սատարում են Ադրբեջանի նկրտումներն ապամարդկայնացնելու Արցախի ժողովրդին, կիսում են տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու պատասխանատվությունը եւ կդառնան տարածաշրջանում ագրեսիայի ծավալման մեղսակիցը»,- նշված է հայտարարության մեջ։

Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի խիստ կասկածելի է համարում այն պատրվակը, որն օգտագործվել է այս հայտարարությունն անելու համար համար:

«Մենք գտնում ենք, որ հայտարարության հեղինակների իրական նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ներկայացնելն է, ինչը մշտապես փորձել է Ադրբեջանը եւ ձախողել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ նախքան մայրուղու կառուցման առնչությամբ մտահոգություն արտահայտելը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են մեր գործընկերների արձագանքը եւ որը կարող է փրկել մարդկային կյանքեր: Ճանապարհի կառուցումը, որի նպատակն է ապահովել հիմնական ենթակառուցվածք մի ժողովրդի համար, որը, անկախ իր տարածքի քաղաքական կարգավիճակից, ունի իրավունքներ, չի կարող համարվել առավել վտանգավոր, քան բռնապետական վարչակարգ ունեցող երկրի առաջնորդի կողմից տարածաշրջանում վերահաս պատերազմի սանձազերծման վերաբերյալ հնչեցվող սպառնալիքները, կամ էլ համաճարակի պայմաններում Ադրբեջանում տեղի ունեցող մարդու իրավունքների շարունակական խախտումները, որոնք արձանագրվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցողների կողմից: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունն ունենալ հաղորդակցության հիմնական միջոցներ բխում է իրենց հիմնարար իրավունքներից եւ չի կարող վտանգել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությունը:

Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող պարոն Տրայան Բեսեսկուի դիրքորոշումը, ով հայտնի է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր սերտ եւ պարգեւատրված կապերով, ինչպես նաեւ Ռումինիայում բնակվող հայերի հանդեպ նախկինում արտահայտած հակասական հայտարարություններով, խիստ մտահոգիչ է, քանզի ի ցույց է դնում այն հանգամանքը, որ պարոն Տրայան Բեսեսկուն ի վիճակի չի եղել վեր կանգնել նախկինում իր ունեցած կապերից եւ իր ներկայիս պարտականությունները կատարել բարեխղճությամբ եւ արժանավայել կերպով»,- նշված է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով վերոնշյալը` Հայաստան-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեն վերահաստատում է իր հստակ ևաներկբա անհամաձայնությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի եւ տիկին Զելյանա Զովկոյի հայտարարության կապակցությամբ, եւ հայտնում իր խորը մտահոգությունն անընդունելի ձեւակերպումներ պարունակող միակողմանի ու կողմնակալ հայտարարություններ տարածելու, ինչպես նաեւ իրենց պաշտոնական դիրքն անձնական տեսակետներ արտահայտելու համար օգտագործելու կապակցությամբ:

«Այս համատեքստում, ԵՄ-Հայաստան Խորհրդարանական գործընկերության կոմիտեում Հայաստանի պատվիրակությունն իրեն իրավունք է վերապահում վերագնահատել եւ վերանայել իր հետագա փոխգործակցությունը տիկին Մարինա Կալյուրանդի, պարոն Տրայան Բեսեսկուի եւ տիկին Զելյանա Զովկոյի հետ` իրենց ներկա կարգավիճակում:

Միաժամանակ, ցանկանում ենք վերահաստատել խորհրդարանական համագործակցության ձեւաչափում Եվրոպական Միության հետ մեր գործընկերության եւ շարունակական համագործակցության կարեւորությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Ամենադիտված