Բրեյվիկին դատապարտեցին 21 տարվա ազատազրկման (ֆոտոշարք)
Աշխարհ
Նորվեգիայի դատարանը Անդերս Բրեյվիկին ճանաչեց մեղսունակ ու դատապարտեց 21 տարվա ազատազրկման։ Դատավարությանը ուղիղ հեռարձակումն ապահովել է Россия 24 ալիքը, հաղորդում է Lenta.ru-ն։
21 տարին առավելագույն ժամկետն է, որը սահմանել է նորվեգական դատարանը։ Բրեյվիկին կարող են պահել խիստ հսկողության տակ, եթե որոշում կայացվի, որ նա դեռ վտանգավոր է հասարակության համար։ Եթե Բրեյվիկը ճանաչվեր ամեղսունակ, նրան անհապաղ հարկավոր կլիներ հարկադիր բուժում։ Բրեյվիկն ու իր փաստաբաններն ամեն ինչ արել են, որ հանցագործը մեղսունակ ճանաչվի։
Բրեյվիկը սահմանված ժամկետը կանցկացնի նորվեգական «Իլա» բանտում, որտեղ նրա համար ստեղծել են հատուկ պայմաններ։ Ահաբեկչին տրամադրել են 3 սենյակ (ննջարան, աշխատասենյակ, մարզասրահ) և բետոնապատ փոքրիկ բակ։
Հիշեցնենք, որ Բրեյվիկը 2011թ. հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտոյա կղզում սպանել է 77 ու վիրավորել՝ 242 մարդու։




















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ