Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին․ ԱԳՆ
ՀայաստանՀայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային դաշինքին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Հայաստանը միացել է 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատության միջազգային դաշինքին, որի կազմում ներառված են 29 երկրներ: Որպես մարդու իրավունքների ջատագով՝ Հայաստանը մեծապես կարևորում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք:
Միանալով այս դաշինքին՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության ամրապնդման և կրոնական հիմքով պայմանավորված ոտնձգությունների կանխարգելման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերին»,- ասված է հաղորդագրության մեջ: