Սիրիայում ՀՀ դեսպան. Պետք չէ անհարկի աղմուկ բարձրացնել
Արտաքին Քաղաքական
Վերջին ժամերին հայաստանյան լրահոսում տագնապալի տեղեկություն հայտնվեց, համաձայն որի՝ Սիրիայի ընդդիմությունը պաշտոնապես սպառնացել է այդ երկրում բնակվող հայ ազգաբնակչությանը։ Ըստ այդմ՝ ընդդիմությունը հայերին մեղադրել է «Ասադի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» համար և սպառնացել աղետով ու ավերածություններով:
Lurer.com-ը կապ հաստատեց Սիրայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արշակ Փոլադյանի հետ, ով հաղորդեց, որ այս պահին դեսպանատունը փորձում է ճշտել տեղեկությունը և ավելի ուշ այդ մասին կտեղեկացվի ՀՀ ԱԳՆ-ից։ «Սա զգայուն հարց է և պետք չէ դրա շուրջ անհարկի աղմուկ բարձրացնել»,-հորդորեց դեսպանը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում