Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 25 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 1 նոր դեպք
ՀայաստանՀունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, ևս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ և Լիճք համայնքներում: