Ֆրանսիայում կկայանա Պիկասոյի ամենամեծ ստեղծագործության ցուցադրությունը
Աշխարհ
Ժորժ Պոմպիդու արվեստի և մշակույթի ազգային կենտրոնը «1917» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրի Պաբլո Պիկասոյի ամենամեծ ստեղծագործությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն 350 նկարիչների 800 ստեղծագործություններ։
Պիկասոյի՝ 170 քմ և կշռում՝ 45 կգ կշռող դեկորացիան զարդարել է Լեոնիդ Մյասինի և Ժան Կոկտոյի հեղինակած «Պառադ» բալետը: Բալետը անցկացվել է Սերգեյ Դյագիլևի «Ռուսական սեզոններ»-ի շրջանակներում։
«Պառադի» համար արված դեկորացիան Պիկասոյի առավել կարևոր ստեղծագործություններից է։ Ի տարբերություն ժամանակակիցների՝ վարպետը անցում է կատարել մոդայիկ կուբիզմից և հրաժարվել ռազմական թեմատիկայից։
Ցուցադրությունը կտևի մինչև 2012 թ-ի սեպտեմբերի 24-ը։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի