Հայաստանի առանձին վայրերում սպասվում է կարկուտ
ՀայաստանՀայաստանի տարածքում հունիսի 14-18-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: