Մարզերից ԲՀԿ համախոհներին չեն թողնում գալ Երևան
ՀայաստանԱզգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թույլ չեն տալիս իրենց համակիրներին մարզերից գալ Երևան և սատար կանգնել իրենց քաղաքական թիմին:
Վահե Էնֆիաջյանը հայտարարեց նաև, որ մարզերում ևս տարբեր պատճառներով կան բերման ենթարկվածներ:
Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում կարելի՞ է արդյոք ճանապարհ փակել, Էնֆիաջյանը հռետորական հարց բարձրացրեց` արտակարգ դրության պայմաններում կարելի՞ էր Լանսարոտի կոնվեցիա անցկացնել: