Եղանակը` սեպտեմբերին
Հասարակություն
ԱԻՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք սեպտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումների մասին:
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...21 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32...340C, երրորդ տասնօրյակում' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 10...120C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...60C, առավելագույնը՝ 34...350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' 7...10 մմ):
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի
լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11...130C, որը մոտ է բազմամայա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև 22...260C, երրորդ տասնօրյակում ' օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+20C, առավելագույնը՝ 25...270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' 25...35 մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև 21...250C, երրորդ տասնօրյակում' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը 2...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+20C, առավելագույնը՝ 26...280C: Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' 32...46 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև 25...270C, երրորդ տասնօրյակում ' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 5...90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...70C, առավելագույնը՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ ( նորման' 38...40 մմ ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...210C, լեռնային շրջաններում' 13...140C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև' 32...340C, լեռնային շրջաններում՝ 21...230C, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը հովտային շրջաններում մինչև' 10...120C, լեռնային շրջաններում' 3...50C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' հովտային շրջաններում՝ 6...70C, լեռնային շրջաններում՝ 0...+10C, առավելագույնը' հովտային շրջաններում 34...350C, լեռնային շրջաններում՝ 24...250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' հովտային շրջաններում 10...15 մմ, լեռնային շրջաններում 22...23 մմ) :
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 19...210C, լեռնային շրջաններում' 12...130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև' 33...350C, լեռնային շրջաններում՝ 23...260C, երրորդ տասնօրյակում ' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը հովտային շրջաններում մինչև' 7...100C, լեռնային շրջաններում' 4...60C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը' հովտային շրջաններում՝ 7...90C, լեռնային շրջաններում՝ 4...50C, առավելագույնը' հովտային շրջաններում 32...340C, լեռնային շրջաններում՝ 28...290C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' հովտային շրջաններում 13...43 մմ, լեռնային շրջաններում 19...61 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...210C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32...340C, երրորդ տասնօրյակում' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 7...90C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...80C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման' 9 մմ):


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը