Սիրիայի փախստականների թիվը անցել է 200 հազարի սահմանը
Մերձավոր Արևելք
Հարևան երկրեր գաղթած Սիրիայի քաղաքացիների թիվը անցել է 200 հազարը՝ գերազանցելով ՄԱԿ-ի կանխատեսումները։ Այս մասին այսօր հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Համաձայն ավելի վաղ ՄԱԿ-ի արած կանխատեսումների՝ մինչև տարվա վերջ Սիրիայի փախստականների թիվը պետք է կազմեր 185 հազար։ Սակայն միայն վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիա, Լիբանանա, Իրաք ու Հորնանան գաղթածների թիվը մոտավորապես 30 հազար է։
Իսկ ներկա պահին ապստամբների ու կառավարական զորքի միջև բախումների պատճառով Սիրիայից հեռացողների թիվը անցնում է 202 հազարի սահմանը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել