Սիրիայի ընդդիմության անունից հայտարարությունը պրովոկացիա՞ էր
Արտաքին Քաղաքական
Սիրիայի ընդդիմության անունից հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, պրովոկացիա է, չի բացառվում՝ Թուրքիայի կողմից։
Lurer.com-ին զրույցում նման ենթադրություն հայտնեցին դիվանագիտական շրջանակներից: Իրավիճակն այս առումով Սիրիայում մնում է ոչ հստակ, թեև չի բացառվում առաջիկա ժամերին որոշակիության հաստատումը:
Մեր զրուցակիցները նախ ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ հայկական լրատվամիջոցների՝ սիրիական աղբյուրների հղումով լուրի մեջ հիշատակված՝ «Սիրիայի Հեղափոխության գերագույն խորհուրդ» անունով կառույց գոյություն չունի:
Հստակ չէ նաև Սիրիայի ազատ բանակի կողմից հայտարարության տարածման հանգամանքը: Ըստ որոշ տվյալների՝ նման հայտարարություն կա, բայց որքանով է այն Սիրիայի ազատ բանակի պաշտոնական հայտարարությունը, դեռևս պարզ չէ:
Ենթադրվում է, որ առաջիկա ժամերին այս առումով ավելի մեծ հստակություն կմտցվի:
Ն.Մ.


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում