Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարների
Արցախ
Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների եւ փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար: Հանդիպմանը մասնակցել է քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան