Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հոսպիտալացվել է
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն այսօր՝ օգոստոսի 24-ին, ականջացավով տեղափոխվել է Անկարայի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Ֆրանս Պրեսը։ Նախօրեին Գյուլը, որը պաշտոնական այցով գտնվելիս է եղել Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում, ուր մեկնել էր՝ մասնակցելու Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին, հայտնել է, որ լավ չի զգում իրեն և վերադարձել հայրենիք։
Բժիշկ Մուրատ Տունջերի (Murat Tuncer) խոսքերով՝ բուժման համար կպահանջվի մի քանի օր։
Հիշեցնենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, և ավելի վաղ Գյուլը նմանատիպ ախտորոշմամբ արդեն իսկ դիմել է բուժօգնություն ստանալու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)