«Առավոտ». Curiosity գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործմանը մասնակցել են 14 հայեր
Հայկական Մամուլ
Մարս մոլորակի վրա հաջող վայրէջ կատարած և այժմ հետազոտություններ իրականացնող Curiosity գիտական լաբորատորիայի նախագծի հաջող իրագործման մեջ գործուն մասնակցություն են ունեցել տարբեր ոլորտների տասնչորս հայազգի մասնագետներ' «Առավոտը» տեղեկացել է asbarez.com-ից: Նրանց թվում են' ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի հայազգի ճարտարագետ Արբի Կարապետյանր, ինչպես նաև' Ավո Դեմիրջյանը, Վաչե Որբերյանը, Ալֆրեդ Ղաշաքին, Ֆելիքս Սարգսյանը և Հրայր Այնթաբլյանը, որոնք աշխատել են նախագծի էլեկտրոնիկային վերաբերող մասի վրա: Նույն նախագծի վայրէջքի և տեղորոշիչային սարքավորումների մշակման վրա աշխատել են Կարեն Խանոյանն ու Ռիչարդ Օհանյանը: Սերժիկ Զադուրյանն ու Վազրիկ Ղարախանյանը մասնակցություն են ունեցել մոնտաժման և գործարկման փուլում: Կենսաբանական ուսումնասիրությունների մասում աշխատել է Գայանե Ղազարյանցը, Հենրի Հարթունյանը զբաղվել է թռիչքի ծրագրային ապահովմամբ, Արմեն Թուրյանը՝ մեխանիզմների և փորձարկման հարթակի, իսկ Զարեհ Գորջիյանը՝ համակարգչային անիմացիայի մասում են աշխատել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին