«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ում վերջապես որոշել են, թե ում են սատարելու Արթիկում
Հայկական Մամուլ
Հանրապետական կուսակցությունում վերջապես որոշել են, թե ում են սատարելու սեպտեմբերին 9-ին Արթիկում կայանալիք քաղաքապետի ընտրություններում: Այստեղ քաղաքապետի երեք ՀՀԿ-ական թեկնածու էր առաջադրվել: Որոշումը կայացվել է հօգուտ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Խաչատուր Վարագյանի, որն Աժ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբայրն Է: Արթիկի քաղաքապետի մյուս հանրապետական թեկնածուն' Արթիկի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով, Արթիկում մնաց քաղաքապետի երեք թեկնածու' Խաչատուր Վարագյանը, մեկ այլ ՀՀԿ-ական' Արսեն Աբրահամյանը և անկուսակցական Սերգեյ Զաքարյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին