«Հայկական ժամանակ». Բազազը առաջիկայում թոշակի՞ է անցնելու
Հայկական Մամուլ
Ընդդիմադիր հանրահավաքների ու բողոքի ակցիաների հայտնի «ցրող», ակտիվ քաղաքացիների, ինչպես նաև իր ենթակա ոստիկանների նկատմամբ դաժան վերաբերմունքով հայտնի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը' Բազազը, օրերս մերձավորների շրջապատում ասել էր, որ առաջիկայում թոշակի է անցնելու:
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց Մելքոնյանից, որն էլ հերքեց այդ տեղեկությունը. «Դա ես չեմ որոշում, դա կորոշի նախարարությունը»: Հարցին' հնարավո՞ր է, որ առաջիկայում իր նշած նախարարությունն իրեն թոշակի ուղարկելու որոշում կայացնի, Մելքոնյանը պատասխանեց. «Գուցե առաջ եմ գնում, ինչի՞ եմ թոշակի գնում, կարող ա' ավելի բարձր պաշտոնի եմ գնում»: Իսկ պատրաստվո՞ւմ է փակել իր ֆեյսբուքյան էջը' հարցին էլ պատասխանեց. «Ա’յ էս պահին փոշմանեցի, կարող ա չփակեմ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին