Հանրապետության առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
ՀայաստանՀանրապետության տարածքում հունիսի 20-ին, 21-22-ը կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-24-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 21-22-ը երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ արագությամբ: Հունիսի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: