«Հայկական ժամանակ». Ի՞նչ պատճառով է քննությունը ձգձգվում
Հայկական Մամուլ
Օգոստոսի 12-ին Կոմիտասի 30 շենքի բնակչուհի Լուսինե Ղազարյանի սպանության հետ կապված ոստիկանների գործողությունների վերաբերյալ նշանակված ծառայողական քննությունը չի ավարտվել՝ երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Անցած շաբաթ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը թերթի թղթակցին ասել էր, որ մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում ծառայողական քննությունը կավարտվի: Թե ինչ պատճառով է քննությունը ձգձգվում, երեկ չհաջողվեց պարզել:
Թերթը հիշեցնում է, որ հարևանների՝ ոստիկանություն զանգահարելու ժամանակ Լուսինե Ղազարյանը դեռ ողջ էր: Ոստիկանները դեպքի վայր էին եկել կանչից երկուսուկես ժամ անց, այն էլ՝ երեք հեռախոսազանգից հետո:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին