Ֆրանսիայում կայծակի հարվածից ինքնաթիռ է ընկել
Աշխարհ
4 մարդ է զոհվել օգոստոսի 24-ին Ֆրանսիայի Մոնբելյար քաղաքում փոքր տուրիստական ինքնաթիռի ընկնելուց հետո, հայտնում է Agence France-Presse-ը։
Ոստիկանության տվյալներով՝ 4-ն էլ եղել են Շվեյցարիայի քաղաքացի։ Ականատեսների վկայությամբ՝ Բելգիայից Շվեյցարիա թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել։ Փրկակարները ինքնաթիռի մնացորդները գտել են օդաչուի՝ աղետի ահազանք ուղարկելուց 40 րոպե հետո։ Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը հայտնել է, որ վթարի վայրում գտել են միայն ինքնաթիռի մնացորների կույտ և տվյալ պահին հիմք չունեն կարծելու, որ ինչ-որ մեկը կենդանի է մնացել։
Pleinair-ի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները դադարեցված են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ