ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ կայցելի Իրան
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այս ամսվա վերջին կայցելի Իրան՝ Թեհրանում գումարվելիք Չմիավորման շարժման 16-րդ գագաթաշողովին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Մարթին Նեսիրկին: Իրանյան այցի շրջանակներում Բան Կի Մունը հանդիպումներ կունենա այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ:
Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկատվության, Բան Կի Մունը որոշել է մեկնել Իրան՝ չնայած հանդիպումը բոյկոտելու ԱՄՆ և Իսրայելի կոչերին: «ՄԱԿ» - ի Գլխավոր քարտուղարն «ամենայն լրջությամբ» է ստանձնել այցի պատասխանատվությունը՝ ի շահ կենսական հարցերի՝ խաղաղության և անվտանգության հանդարտ լուծման:
Հիշեցնենք՝ օգոստոսի 26-31-ը Թեհրանում կկայանա աշխարհի 120 երկիր ընդգրկող Չմիավորման շարժման գագաթաժողովը, որին հավանաբար կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ