Անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
ՀայաստանՀանրապետության տարածքում՝
Հունիսի 21-ին, 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունիսի 21-22-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ: Հունիսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: