«Բեսպրեդելի» երկիր․ «դալաններում ծեծի են ենթարկվում» անգամ հեղափոխության պահապանները
ՀայաստանՀայաստանում հեղափոխությունից հետո սկսեց գործել «Հեղափոխության պահապաններ» մի խմբավորում, որոնց գործողություններն անթույլատրելի և դատապարտելի են:
«Հեղափոխության պահապաններ»-ն իբրև թե պետք է կարողանային մուտք գործել յուրաքանչյուր շենք և բոլոր նրանց, ովքեր քննադատում կամ հայհոյում էին «ամենայն հայոց վարչապետին», պատժեին նրանց, սակայն, զավեշտալին այն է, որ հեղափոխական Հայաստանում ծեծի են ենթարկվում անգամ հենց իրենք՝ հեղափոխության պահապանները, ստացվում է՝ իրենք անգամ իրենց չեն կարողանում պաշտպանել, ուր մնաց՝ սիրելի վարչապետին:
Նման դեպք տեղի է ունեցել հունիսի 21-ին, երբ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր անդամ Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցում մոտ 40 հոգով իրեն ծեծի են ենթարկել։
Սա որքան զավեշտի է նման, այնքան էլ դառը իրականությունն է․ երկիր՝ որտեղ ծեծի է ենթարկվում անգամ հեղափոխության պահապանը։ Սա խոսում է հայ հասարակության հիասթափվածության աստիճանի և տիրող «բեսպրեդելի» մասին:
Այսօրվա իշխանությունը լավը չէ նախորդներից և նորերը ևս «կծեծվեն դալաններում», իսկ դա ընդամենը ժամանակի հարց է: