Պայթյուն նավթավերամշակման գործարանում. 7 զոհ և 50-ից ավելի վիրավոր
Աշխարհ
Վենեսուելայի Ամուայ քաղաքում լուսադեմին նավթավերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի արդյունքում մահացել է 7 մարդ, վիրավորվել՝ մոտ 50-ը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Պայթյունի հետևանքով վնասվել է ոչ միայն ընկերության ենթակառուցվածքը, այլև շրջակայքում գտնվող բնակելի տները։
«Գազի արտահոսքն է ողբերգության պատճառ դարձել։ Հիմա մենք վերհասկում ենք իրավիճակը և նոր պայթյուն չի լինի»,- տեղական հեռուսատընկերությանը հաղորդել է երկրի էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռամիրեսը։
Ամուայում է գտնվում երկրի ամենախոշոր նավթարտադրող գործարանը՝ օրում 645 հազար բարել հզորությամբ։
Հիշեցնենք, որ հունիսին սառեցնող համակարգի անսարքության պատճառով գործարանում վնասվել էր նավթի վերամշակման մի քանի ձեռնարկություն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ