Իսրայելը և «Համաս»–ը գերիներ կփոխանակեն
Մերձավոր Արևելք
Ըստ BBC–ի հաղորդած տեղեկության՝ Իսրայելի կառավարությունը համաձայնել է գործարքի մեջ մտնել պաղեստինյան իսլամական շարժման «Համաս» խմբավորման հետ։ Համաս խմբավորումը Իսրայելի կառավարությունից առևանգված իսրայելցի զինվոր Ջիլադ Շալիթի ազատ արձակաման դիմաց պահանջել է ավելի քան հազար պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակում։
Փողանակումը նախատեսվում է երկու փուլով։ Առաջին փոխանակումը տեղի կունենա մեկ շաբաթից և 450 պաղեստինցի բանտարկյալներ և 27 կին կվերադառնան իրենց տները: Իսկ երկրորդ փոխանակման ժամանակ երբ Շալիթը հետ վերադարձվի, Իսրայելը ազատ կարձակի ևս 550 պաղեստինցի բանտարկյալների։ Այսպիսով, Իսրայելը Շալիթի ազատ արձակման դիմաց պետք է ազատ արձակի 1027 պաղեստինցի բանտարկյալների։
Իսրայելցի զինվոր Ջիլադ Շալիթին «Համասը» գերի էր վերցրել 2006 թվականի հունիսին։
Շալիթի գերևարման ժամանակ սպանվել էին իսրայելական բանակի բարձրաստիճան երկու սպաներ և երկու զինվորներ, ինչպես նաև երկու գրոհայիններ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)