Միշուստինը շնորհավորել է նախագահ Սարգսյանի ծննդյան տոնը
ՌուսաստանՌուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:
Կցանկանայի հատկապես նշել Ձեր նշանակալի ներդրումը Ռուսաստանն ու Հայաստանը կապող բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:
Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հետագա ընդլայնումը, նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ: