Իշխանություն են զավթում՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
Տեսանյութեր«ՀՀ սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական փոփոխությունները, դրանք լինեն հանրաքվեով, թե ԱԺ-ի կողմից ընդունվող, պարտադիր պետք է ուղարկվեն ՍԴ։ Վենետիկի հանձնաժողովը ևս վերահաստատել է այն մոտեցումը, որ ՀՀ Սահմանադրությունը միանշանակ է և ԱԺ-ի համար պարտականություն է ՍԴ դիմելը։ Միայն ՍԴ-ից հետո օրենսդիր մարմինը կարող էր իր իշխանությունը իրականացնել և ընդունել օրենքը։ Առնվազն կա իշխանությունը զավթել, որի տակ հասկացվում է նաև սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով ԱԺ-ի կողմից Սահմանադրական փոփոխություններին վերաբերող նախագծի ընդունմանը։ Մեզ հետ զրույցում Սահակյանն անդրադարձավ նաև հարցերին՝ ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը, կան տեսակետներ, որ նախագիծն ընդունելով իշխանությունը սահմանադրական կարգ է տապալում և նախագիծն անցկացրած անձանց սպասվում է 10-15 տարվա ազատազրկում, ի վերջո ի՞նչ պատասխանատվության կարող են ենթարկվել, նախագծի ընդունումը ի՞նչ որակում կունենա միջազգային հանրության կողմից և իրավական առումով ի՞նչ հետևանքների կհանգեցնի:
Մանրամասները՝ տեսանյութում