Տարածքային կառավարման նախարարությունը հերքում է
Հասարակություն
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ «Ժամանակ» օրաթերթի եւ «Առաջին լրատվական»-ի՝ «Վանաձորի հրապարակի շինարարությունը խաթարում է հրապարակի տեսքը» օգոստոսի 25-ի հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը որեւէ առնչություն չունի ոչ Վանաձորի «Գուգարք» հյուրանոցի շինարարության, ոչ էլ անձնապես ծանոթ է հյուրանոցի սեփականատիրոջ հետ, եւ վերջինիս «հովանավորելու» վերաբերյալ լրատվամիջոցի «տեղեկությունները» իրականության հետ ոչ մի կապ չունեն։
Ընթերցողին թյուրիմացության մեջ գցող չճշտված տեղեկության հրապարկումից հնարավոր էր խուսափել՝ մինչ հրապարակելը փորձելով ճշտել այն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը