Օլանդը չի կասկածում, որ Հունաստանը կմնա եվրագոտում
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իրենց վստահությունն են հայտնել այն առթիվ, որ Հունաստանը, անկախ ամեն ինչից, կմնա եվրագոտում:
Այս մասին նրանք հայտարարել են Փարիզում տեղի ունեցած բանակցություններից հետո, հայտնում է BBC-ն:
Միևնույն ժամանակ Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հունական իշխանությունները պետք է ցույց տան բյուջետային ծախսերի կրճատման հետ կապված մտադրությունների ողջ լրջությունը:
Սամարասն իր հերթին պնդել է, որ Հունաստանին ավելի շատ ժամանակ է հարկավոր՝ տնտեսության կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ