Ավստրալիայում փախստականները հացադուլ են հայտարարել
Աշխարհ
Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զատկի կղզում, որտեղ գտնվում է ներգաղթյալների կացության կենտրոնը, մի խումբ անձինք, որոնք ձգտում են քաղաքական ապաստան ստանալ Ավստրալիայում, հացադուլ են սկսել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրանք բողոքում են կառավարության այն որոշման դեմ, ըստ որի՝ իրենց պետք է տեղափոխեն Նաուրու կղզի, մինչդեռ նրանք կքննարկեն իրենց դիմումները: Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ նա և իր ընկերները անհանգստանում են, որ Նաուրու կղզում կարող են անցկացնել երկար տարիներ:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի խորհրդարանը ոչ վաղ անցյալում հաստատել էր ներգաղթյալների ընդունման և Նաուրու կղզի նրանց տեղափոխելու նախագիծը՝ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ