Նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասավ 24-ի
Աշխարհ
Վենեսուելայի խոշորագույն նավթավերամշակման գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 53-ի, հայտնում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում են 19 զոհերի մասին:
Ֆալկոնի նահանգապետ Ստելլա Լուգոյի (Stella Lugo) խոսքերով՝ զոհվածների թվում 10-ամյա մի տղա կա:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ երկրի խոշորագույն Paraguana Refining Center նավթավերամշակման գործարանում, որը գտնվում է Ամուայ նավահանգստային քաղաքի մոտակայքում՝ Պարագուանա թերակղզում: Պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ