Աշխարհի ամենամեծ ձեռագործ գորգը՝ Իրանում
Իրան
Իրանցի վարպետների գործած հսկայական գորգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ ձեռագործ գորգ:
Ինչպես հաղորդում է Press TV հեռուստաընկերությունը, հղում կատարելով «Իրանական գորգագործական ընկերության» (Iran Carpet Company) տնօրեն Մոհամեդ Ռեզա Աբեդին (Mohammad Reza Abed), արվեստի վերոհիշյալ ստեղծագործությունը, որը զարդարված է ավանդական զարդանախշերով, ներկա պահին գտնվում է Աբու Դաբի էմիրաթի մզկիթներից մեկում:
Նիշապուր քաղաքում (Խորասանի նահանգ) 1200 մարդու շնորհիվ գործված գորգի երկարությունը հասնում է 133 մետրի, լայնությունը՝ 48 մետրի, քաշը՝ 48 տոննայի: Աբեդի խոսքերով՝ Իրանը գորգերի արտադրության և արտահանման ծավալներով առաջատարն է ողջ աշխարհում: Համաշխարհային գորգագործության ծավալների 3/4-րդը բաժին է հասնում հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ