Եգիպտոսի իրավապաշտպանները՝ ընդդեմ մտրակի 200 հարվածի
Աշխարհ
Եգիպտոսի ազգային կանացի խորհուրդը դիմել է երկրի արտգործնախարարությանը՝ խնդրանքով՝ իր մասնակցությունը բերել Սաուդյան Արաբիայում 500 մտրակի հարվածների դատապարտված եգիպտուհու շուրջ ծագած խնդրի լուծմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իրավապաշտպանների խոսքերով՝ երկրի իշխանությունները պարտավոր են հոգ տանել իրենց քաղաքացիների համար ոչ միայն Եգիպտոսում, այլ նաև՝ դրա սահմաններից դուրս:
Վերոհիշյալ եգիպտուհին Սաուդյան Արաբիայում ձերբակալվել է 2009 թվականին՝ ֆինանսական խարդախություններ կատարելու մեղադրանքով: Նրան դատապարտել են 5 տարվա ազատազրկման և 500 մտրակի հարվածների, որոնցից 300-ը նա արդեն իսկ ստացել է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ