Ընդդիմադիր երթ՝ Անգոլայում
Աշխարհ
Անգոլայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները երթ են անցկացրել երկրի մայրաքաղաք Լուանդայում: Նրանց գլխավոր պահանջն օգոստոսի վերջին կայանալիք ընտրությունների արդար և թափանցիկ լինելն է եղել:
Ավելի վաղ Անգոլայի լիակատար անկախության ազգային միության ներկայացուցիչները հայտարարել են, որ անճշտություններ են հայտնաբերել ընտրացուցակներում:
Միևնույն ժամանակ իրավապաշտպանները մեղադրում են տեղի իշխանություններին՝ ընդդիմության վրա ճնշում գործադրելու մեջ: Նրանց խոսքերով՝ 10-յակ քաղբանտարկյալներ կան երկրի կալանավայրերում:
Անգոլայի անկախացման համար ազգային շարժում իշխող կուսակցությունը 1975 թվականից իշխանության ղեկին է, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ