Օբաման մեղադրել է Ռոմնիին տնտեսական ռադիկալիզմի մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղադրել է գալիք նախագահական ընտրություններում իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիին այն բանում, որ նա ծայրահեղ տեսակետներ է պաշտպանում տնտեսական և սոցիալական հարցերում:
Ասոշիեյթիդ Պրես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Օբաման նշել է, որ հանրապետականների կողմից հայտարարված բարեփոխումները միայն կվնասեն ամերիկյան տնտեսությանը:
Նշենք նաև, որ նախընտրական մրցավազքն ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում. նախագահի թեկնածուների՝ միմյանց քննադատելն ավելի ու ավելի սուր բնույթ է ստանում: Հատկապես դա ակներև է դարձել այն բանից հետո, երբ Միթ Ռոմնիի ընտրարշավին միացել է Փոլ Ռայանը, ով հայտնի է իր պահպանողական հայացքներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)