Վարչապետը խուսափում է ինձնից. նա վախենում է նայել ճշմարտության աչքերին․ Մանուել Մանուկյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱրտակարգ դրության ժամանակ բացահայտվեցին բանկային համակարգի կեղտերը։ Այս դժվար օրերին բանկային համակարգը հարվածեց ժողովրդին թիկունքից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության հիմանդիր Մանուել Մանուկյանը՝ խոսելով վարկային կազմակերպությունների դեմ սկսված իրենց պայքարից: Այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը իրենց չի լսում և արդյոք որոշակի հույսեր կապո՞ւմ են ԿԲ նոր նախագահի հետ, Մանուկյանը նշեց․ «Կառավարությունը չի ցանկանում լսել մեզ, ԿԲ նոր նախագահը չի ցանկանում հասկանալ խնդրի ողջ լրջությունը, մեր զանգերը և նամակները մնում են անպատասխան»։