Վախճանվեց Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդը
Գիտություն և Մշակույթ
Այսօր կյանքից հեռացավ Նեյլ Արմսթրոնգը՝ մարդ, ով մարդկության պատմության մեջ առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթին։
Ինչպես հայտնում է CBS-ը, 1969 թվականի հուլիսի 20-ին Լուսնին վայրէջք կատարած «Ապոլլոն-11»-ի տիեզերագնացը մահացել է սրտանոթային հիվանդությունից, 82 տարեկան հասակում։
Ընտանիքի անդամների խոսքերով՝ «նա ամերիկացի մի համեստ հերոս էր, որը մշտապես համարում էր, որ ընդամենն իր գործն է անում»։
Հիշեցնենք, որ նրան է պատկանում մարդու՝ Լուսնի վրա արված ամենահայտնի արտահայտությունը. երբ Նեյլ Արմսթրոնգը ոտք դրեց Լուսնին, նա ասաց. «Սա մի փոքր քայլ է մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության» (That's one small step for (a) man, one giant leap for mankind.)։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի