Քաղաքական գործչին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչի համար
ՀայաստանՔաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, Yerevan.Today-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ին, հրավիրվել է ԱԱԾ։ Պատճառը, ըստ կայքի ենթադրության, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։ Ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։ Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։
Ռ. Հակոբյանի դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը` ստորև.