Իրանական զինված ուժերը կհամլրվեն С-300-ի անալոգներով
Իրան
«2013թ. Իրանի Զինված ուժերը կհամալրվեն ПВО հրթիռային մարտկոցներով՝ ռուսական արտադրության С-300-ի տեղական անալոգներով»,-հայտարարել է Իրանի ՊՆ փոխնախարար Մոհամադ Իսլամին:
Պատոնիայի խոսքերով, 2013թ. Իրանը կսկսի իր սեփական զենիթային համալիրների արտադրության գործընթացը: Իր իսկ խոսքերով՝ իրանական զենիթային հռթիռային համալիրները նման են ռուսական անալոգին և կկատարեն նույնատիպ առաջադրանքներ, հաղորդում է MIGnews.com-ը:
Հիշեցնենք, որ 2007թ. կնքվեց С-300-ի ներկրման խոշոր պայմանագիր ռուս-իրանական ուժերի միջև, սակայն Իրանը ստիպված եղավ այն չեղյալ համարել արտաքին ուժերի ճնշման տակ:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանը կպահանջի Իրանին վերանայել հակաօդային պաշտպանության համակարգերի ներկրման պայմանագիրը:
Իր հերթին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ որոշ երկրներ ու ԶԼՄ-ներ ուռճացնում են ռուս-իրանական կոնֆլիկտը՝ փորձելով վնաս հասցնել երկկողմանի հարաբերություններին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ