ԵՄ–ն պահանջել է Գամբիայից դադարեցնել մահապատժի կիրառումը
Աշխարհ
Եվրամիությունը կոչ է արել Գամբիայի կառավարությանը դադարեցնել մահապատժի կիրառումը։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Գամբիան չի մեկնաբանել Amnesty International–ի այն հաղորդագրությունը, որի համաձայն նախօրեին մահապատժի դատապարտված 47 գամբիացի կալանավորներից 9-ն արդեն մահապատժի են ենթարկվել։
Անցած շաբաթ Գամբիայի նախագահ Յախյա Ջամմեն հայտարարել է, որ մտադիր է մահապատժի ենթարկել վերոհիշյալ կալանավորներին մինչև սեպտեմբերի կեսերը։
Նշենք նաև, որ ԵՄ–ն նախկինում նույնպես քննադատել է Գամբիայում մահապատժի կիրառումը։ Սակայն, այս անգամ արդեն Բրյուսելը սպառնացել է Գամբիային սանկցիաներ կիրառել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ