Սիրիայի Ռազմաօդային հետախուզության ղեկավարը սպանվել է իր օգնականի կողմից
Մերձավոր Արևելք
Սեփական օգնականի կողմից սպանվել է Սիրիայի Ռազմաօդային հետախուզության պետ Ջամիլ Հասանը։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում կատարելով ընդդիմության աղբյուրներին:
Ըստ ապստամբների ունեցած տվյալների՝ մարդասպանը Սիրիայի ազատ բանակի «ծպտյալ» գործակալ է եղել՝ հայտնում է «Интерфакс»-ը: Սիրիայի իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանում Հասանի սպանության մասին հաղորդագրությունները:
Հիշեցնենք, որ Դարայա գյուղում հայտնաբերվել է առնվազն 300 դիակ: Հղում կատարելով ընդդիմության աղբյուրներին՝ հեռուստակայանը նշում է նաև, որ դիակների մեծամասնությունը գտնվել է իրենց տների նկուղներում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ սիրիական իշխանական զորքերը իրենց հսկողության տակ են վերցրել Դարայա գյուղը, որպեսզի հետագայում գրավեն Դամասկոսի արվարձանները:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել