Խաղաղ օվկիանոսում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Աշխարհ
Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Սալվադորում տեղի է ունցել 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժ, հայտնում են ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունից։
Սեյսմոլոգների կարծիքով՝ ցունամիի առաջացման հավանականություն չկա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ուսուլութան քաղաքից 125 կմ հարավ, իսկ երկրաշարժի էպիկենտրոնը 50.6 կմ խորության վրա է, հայտնում էն BBC Russian-ը։
Հիշեցնենք, որ Սալվադորը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին: Երկրի մեծ մասն զբաղեցնում է 600–700մ բարձրության հրաբխային սարավանդը: Կան բազմաթիվ հանգած և գործող (Սանտա Անա, 2381 մ, երկրի ամենաբարձր կետը, Սան Վիսենտե, Սան Միգել) հրաբուխներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ