Նոր լոքդաուն անենք, որ ինչի՞ն հասնենք. մարդկանց մեծ մասը լուրջ չի վերաբերվում կորոնավիրուսին (տեսանյութ)
ՏեսանյութերԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը խոսել է «գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն» թեզի շուրջ:
«Նոր լոքդաունից կարելի է խուսափել, այն այդքան էլ արդյունավետ չի լինի, քանի որ, եթե առաջին լոքդաունի ժամանակ հասկանալի էր, որ բոլորիս կողմից կանոնների պահպանումը կարող է գործնականում վերացնել վարակի տարածումը և վերադառնալ բնականոն ապրելաոճին, ապա նոր լոքդաունի դեպքում պետք է հասկանանք՝ նոր լոքդաուն ենք անում՝ ինչի՞ն հասնենք, չեմ կարծոււմ, որ մարդիկ ավելի լավ կպահպանեն նոր լոքդաունը»: