Կիմ Չեն Ընը պայթեցրել է Սեուլի հետ կապի գրասենյակը՝ կնոջը «արատավորող» լուսանկարների պատճառով (լուսանկարներ)
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը այնքան է զայրացել իր կնոջ մասին «կեղտոտ, վիրավորական» լուսանկարներով թռուցիկներից, որոնք ուղարկվել էին Հարավային Կորեայի պաշտպանների կողմից նախաձեռնված արշավի շրջանակներում, որ պայթեցրել է Սեուլի հետ կապի գրասենյակը և սպառնացել ռազմական գործողություններ իրականացնել։ Թռուցիկները, որոնք անցել են խիստ պահպանությամբ հսկվող սահմանը, քարոզչական մարտավարություն են, որը երկու երկրներն օգտագործում են Կորեական պատերազմից ի վեր: Մայիսի 31-ին սահմանը հատել են այնպիսի թռուցիկներ, որոնք ներառում էին առաջին տիկին Ռի Սոլ Ջուի սադրիչ լուսանկարները։ Դրանք Փհենյանում «լուրջ վրդովմունք են առաջացրել», հայտնում է Agence France-Presse- ը։ Մասնագետները փաստում են, որ դրանք բավականին վատորակ ֆոտոշոփ արված լուսանկարներ են։ Ավելի ուշ՝ հունիսի 16-ին, Սեուլի հետ կապի գրասենյակը, Կին Չեն Ընի հրամանով, պայթեցվել է՝ ավելի խորացնելով առկա հակամարտությունը։ Հաջորդ օրը Փհենյանը հայտարարել է, որ կվերսկսի զորավարժությունները՝ սահմանամերձ քաղաքներում խթանելու պատրաստականությունը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)