Ռազմիկ Մկրտչյանը ծեծված քաղաքացուն սպառնացել է․ «ամեն ինչ քո վրա շուռ կտանք» (տեսանյութ)
ՏեսանյութերՇենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն այսօր հարցաքննվել է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նա շարունակեց պնդել, որ ինքն ու իր տեղակալ Համլետ Գրիգորյանը որևէ բռնություն և ճնշումներ չեն կիրառել աշխատակազմի օպերատոր Գևորգ Պողոսյանի նկատմամբ։ Սակայն վերջինս մեզ հետ զրույցում դեպքից մանրամասներ է պատմում ու պնդում՝ ծեծ եղել է ու թեև Ռազմիկ Մկրտչյանն ու տեղակալը ասել են՝ «ամեն ինչը քո վրա շուռ կտանք», բայց ինքը հետ չի կանգնելու և մինչև վերջ գնալու է։