Նադեժդա Սարգսյան. Հայաստանի երեխաները լավագույնս են ելույթ ունեցել «Մանկական Նոր ալիք-2012»-ում
Հասարակություն
Հայաստանի երեխաները լավագույնս են ելույթ ունեցել «Մանկական Նոր ալիք-2012»-ում: Մասնակիցները ոչ միայն արժանի էին առաջին հորիզոնականի, այլ նրանք կարող էին «Գրան պրի» ստանալ: Սյս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
«Մանկական նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող մասնակիցներից Սոնա Գյուլխասյանի մեկ միավորի տարբերությամբ երկրորդ հորիզոնականում հայտնվելը Նադժեդա Սարգսյանը գնահատեց որպես Ռուսաստանի օգտին արված քայլ, քանի որ Հայաստանի մասնակիցը մրցութային օրերին բացառապես առավելագույն 11 միավոր է ստացել:
«Հենց տեղի մամուլն էր գրել, որ առաջին տեղը զբաղեցնողը ֆալշ երգով է հանդես եկել, բայց նա գրավեց առաջին հորիզոնականը»:
«Մանկական Նոր ալիքի» պատվիրակության անդամները նշեցին, որ մրցույթը երեխաների համար նոր համագործակցության հորիզոններ է խոստոանում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-16-ը Յուրմալայում կայացել է «Մանկական Նոր ալիք 2012» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացված էր երկու մասնակցով. նրանցից Սոնա Գյուլխասյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ Արինա Մալխասյանը՝ 6-րդ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը