Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ
Հայաստան
Վերջին 12 տարում Հայաստանում այրվել է 2700 հա անտառ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Վերջինիս խոսքերով, նշված հրդեհների մոտ կեսը տեղի է ունեցել վերջին 3 տարում:
«2010 թ.' 810 հա անտառ է այրվել, 2011 թ.' 470 հա, 2012 թ. առաջին կիսամյակում' 188 հա: Անտառային հրդեհների մեծ մասը մարդկային գործոնի հետևանք են: Գյուղացիները միտումնավոր հրդեհում են չհնձած խոտը' հաջորդ տարի ավելի լավ խոտածածկ ունենալու ակնկալիքով», - նշեց Ռուբեն Պետրոսյանը:
Նա նշեց, որ թեև անցյալ տարի կատարվել են օրենսդրական փոփոխություններ, որով արգելվում է հրդեհել անտառածածկ տարածքները, սակայն, պատժաչափերը հստակ չեն սահմանված: «Մինչ այսօր անտառ հրդեհելու մեղադրանք առաջադրվել է միայն լոռեցի մի չոբանի, որին տուգանել են 93 մլն դրամով»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի