Ճապոնիան շարունակում է Չինաստանից պահանջել Սենկակու կղզիախմումբը
Աշխարհ
Վերջերս Ճապոնիայի կառավարությունը հանդես է եկել Չինաստանի հետ վիճելի Սենկակու 5 կղզիներից 4 26 մլն. դոլարով գնելու առաջարկով։ Կղզիների մասնավոր սեփականատեր համարվում է Կուրիհամ ընտանիքը, հաղորդում է vz.ru պարբերականը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին։
Ավելի վաղ կղզիները պատրաստվում էր գնել Տոկիոյի պրեֆեկտուրան։ Սինտարո Իսիհարան՝ Տոկիոյի քաղաքապետը, սույն թվականի ապրիլին Վաշինգտոնում հայտարարել է, որ կղզիների մի մասը մտադիր է գնել մասնավոր սեփականատերերից, հաղորդում է Интерфакс-ը։
«Տոկիոն ամեն գնով կպաշտպանի Սենկակուն, անգամ եթե դա դուր չի գալիս որևէ առանձին պետության»,-նշել է Իսիհարան։
Տոկիոյի կոմից կղզիների գնման հաղորդագրությունները մեծ զայրույթ են առաջացրել Պեկինում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ