«Չորրորդ ինքնիշխանություն». Երկու օրից կոնգրեսի երիտասարդների դատն է. ի՞նչ կանի այս անգամ դատավոր Պողոսյանը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին, ժամը 12-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կկայանա Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդների գործով անջատված մասով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ 7 երիտասարդների գործից անջատվել էր Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի մասը, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Իսկ Արեգ Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Վահագն Գևորգյանի մասով նախաքննությունը դեռ շարունակվում է ՀՔԾ-ում: Հիշեցնենք, որ Գագիկ Պողոսյանը այն դատավորն է, որը հետմարտիմեկյան դատավարությունների ժամանակ «ունեցել» է երկու գործ, որոնց ժամանակ ընդդիմադիրներին չի դատապարտել ազատազրկման: Ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի եղբոր՝ Իսահակ Մալխասյանի «7»-ի գործով անցնող Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունների ժամանակ Պողոսյանը նախ վճռով վերաորակել էր ընդդիմադիրներին ներկայացված հոդվածները, ապա պայմանականորեն չէր կիրառել պատիժը: Հետաքրքիր է, թե ինչպե՞ս իրեն այս անգամ կցուցաբերի Պողոսյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ