Արձանները լուսավորվում են մինչ լուսաբաց
Հասարակություն
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով մայրաքաղաքում առկա արձանների մինչև լուսաբաց լուսավորությամբ ապահովելու քաղաքապետի հանձնարարականին, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրված 63 արձանների լուսավորության ժամերը երկարացվել են, և այժմ արձանները լուսավորված են մինչև լուսաբաց: Զեկուցվել է նաև, որ աշխատանքներ են տարվում հնարավորին սեղմ ժամկետում Վարդան Մամիկոնյանի արձանի գեղարվեստական լուսավորման աշխատանքները ևս ավարտելու ուղղությամբ:
«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ ամբողջությամբ ավարտվել են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի տեղադրման աշխատանքները, իսկ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում էլ շարունակվում են համանման համակարգերով ապահովելու աշխատանքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը